Լարսը փակ է մեծ բեռնատարների համար | armenpress.am

armenpress.am Ռազմավիրական ճանապարհին մեծ բեռնատարների երթևեկությունը կարգելվի օգոստոսի 13-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից մինչև 18:00-ն։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման աշխատանքների, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության հանձնարարականները՝ արգելված է մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում՝ երկու ուղղություններով», – նշված է Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև