Հայաստանում սեպտեմբերի 1-ին կբացվեն 10-ից ավելի նոր դպրոցներ. Սվաջյան | armenpress.am

armenpress.am Սեպտեմբերի 1-ին 10-ից ավելի դպրոցներ իրենց դռները կբացեն աշակերտների համար, որտեղ արդեն նոր միջավայրում սովորողները հնարավորություն կունենան ժամանակակից պայմաններին համապատասխանող միջավայրում որակյալ կրթություն ստանալ:

Այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ աշնան ընթացքում ևս բազմաթիվ դպրոցների բացման օրակարգ ունեն, և այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում։

«Բնականաբար, կառուցապատման աշխատանքները երբեմն խնդիրներ են ստեղծում դպրոցների գործունեության կազմակերպման հետ կապված, թեև մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի աշխատանքները փուլային լինեն և դպրոցները չտեղափոխվեն, այնուամենայնիվ, լինում են իրավիճակներ, երբ դպրոցները ստիպված են կրթությունը կազմակերպել այլ տարածքներում։ Այս ուղղությամբ ևս աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի դպրոցները անխոչընդոտ կարողանան կազմակերպել իրենց աշխատանքները»,- ասաց Սվաջյանը։

Նա նաև նշեց, որ բոլոր դպրոցները հագեցված են նոր գույքով, որի համար ներդրվել է տեխնիկական նոր բնութագիր։

«Մենք իրականացրել ենք հետազոտություն՝ գույքի արդյունավետությունը գնահատելու նպատակով, և ստացված արդյունքները կօգնեն, որպեսզի հաջորդ դպրոցներին տրամադրվող գույքը լինի ավելի որակյալ և հարմարավետ»,- հավելեց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև