Բաքվին հայտնի է Մոսկվայի դիրքորոշումը Կիևին զենքի մատակարարումների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ | armenpress.am

armenpress.am Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինային զենքի մատակարարումների վերաբերյալ լավ հայտնի է Ադրբեջանին, այդ գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը երկրում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի գերատեսչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:

Դիվանագետը մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունները, թե Բաքուն կարող է չեղարկել Կիևին զենքի մատակարարումների արգելքը, եթե Ռուսաստանի զինված ուժերը շարունակեն հարվածել Ուկրաինայի տարածքում ադրբեջանական նավթի և գազի օբյեկտներին:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ուշադրություն են դարձրել այդ հաղորդումների վրա, և կարող եմ ասել, որ ադրբեջանցի գործընկերներին լավ հայտնի է մեր դիրքորոշումը Կիևի վարչակարգին զենքի կամ կրկնակի նշանակության մարդասիրական օգնության մատակարարումների վերաբերյալ: Կարծում ենք, որ այդ  գործողությունները ոչ մի կերպ չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և միայն կվատթարացնեն իրավիճակը երկրում», – ասել է նա ճեպազրույցում, որը հեռարձակվել է սոցիալական ցանցերում ՌԴ ԱԳՆ էջերում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև