Մակրոնը հայտարարել է, որ Թրամփը Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովում մտադիր է հասնել հրադադարի Ուկրաինայում |armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում հրադադարի հասնել։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ եվրոպացի առաջնորդների և Թրամփի հետ առցանց հանդիպումից հետո։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի գլխավոր նպատակը Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հրադադարն է:

Ֆրանսիայի նախագահը նաև հիշեցրել է ԵՄ դիրքորոշումը, ըստ որի՝ տարածքային հարցերը պետք է քննարկվեն միայն Ուկրաինայի մասնակցությամբ։

Խոսելով նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին՝ Մակրոնը ոչինչ չի բացառել։

Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից կազմակերպված եվրոպական երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների առցանց հանդիպումը՝ Ուկրաինայի հարցով, որին մասնակցել են նաև Դոնալդ Թրամփը և Բեռլին ժամանած Վլադիմիր Զելենսկին։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև