shantnews.am Ռուսաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնության չհասնի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այո, դրանք կլինեն։ Հետևանքները լուրջ կլինեն», – ասել է Թրամփը՝ Վաշինգտոնում Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցի ժամանակ համապատասխան հարցին ի պատասխան։
Ամերիկացի առաջնորդը, սակայն, հրաժարվել է բացահայտել, թե ինչ «լուրջ հետևանքների» մասին է խոսքը։