1lurer.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ եռակողմ հանդիպումը տեղի չի ունենա, եթե Վաշինգտոնը չստանա այն պատասխանները, որոնք ակնկալում է Մոսկվայից՝ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ։
Այդ մասին հայտարարել է Թրամփը` պատասխանելով օգոստոսի 15-ին Ալյասկայում Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասին լրագրողների հարցին։
«Շատ մեծ հավանականություն կա, որ մենք կունենանք երկրորդ հանդիպում, որն ավելի արդյունավետ կլինի, քան առաջինը», – ասել է ամերիկացի ղեկավարը։
«Եվ դա կարող է լինել մի հանդիպում, որը կաշխատի։ Բայց առաջին հանդիպումը չի աշխատի` չնայած մենք կարող ենք հասնել հիանալի փոխըմբռնման։
Դա շատ կարևոր հանդիպում կլինի։ Բայց դա միայն հող կնախապատրաստի երկրորդ հանդիպման համար», – ասել է Թրամփը։