Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից։
Մասնավորապես՝ 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական դեպք՝ խարդախության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, 2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության, թմրանյութի իրացման։
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթուղթ կեղծելու, սուտ մատնության, դատական ակտը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, հարկերից խուսափելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային և անձնական ունեցվածքի գողությունների և համակարգչային հափշտակության դեպքեր։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։