Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Ալբերտ Գագիկի Խաչումյանը, Կարեն Արթուրի Մելքոնյանը, Արսեն Միքայելի Սադոյանը կազատվեն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Որոշումն ընդունեց ՀՀ կառավարությունը։
Նրանց ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել էր տարկետում մինչև 26 տարին լրանալը, որը համընկնում է 2025 թվականի ամառային զորակոչի հետ: Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացրած փաստաթղթերի՝ ներկա պահին նրանք համդիսանում են ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել պարտադիր զինծառայությունից: