Կառավարությունը հաստատել է մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ սահմանելու կարգը

civilnet.am Կառավարությունը որոշում է ընդունել՝ արդիականացնել օդի որակի մոնիթորինգի համակարգը։ Որոշումն ընդունվել է Կառավարության օգոստոսի 14-ի նիստին։

Կառավարությունը հաստատել է կարգ, որով սահմանվում են մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ, չափման մեթոդներ և կայանների տեղադիրքեր։

Որոշման նպատակն օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և Եվրոպական Միության (ԵՄ) պահանջներին։ Որպես հիմք են ընդունվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած ամենախիստ չափանիշները։

Նոր չափանիշները ուժի մեջ կմտնեն երկու փուլով․ 2030-ից օդի որակի չափանիշները կհամապատասխանեն Եվրոպական Միության (ԵՄ) պահանջներին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չորրորդ փուլի ցուցանիշներին: 2035-ից կսահմանվեն օդի որակի ամենախիստ չափանիշները, որոնք առաջարկում է ԱՀԿ-ն:

Մինչև 2030-ը նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել օդի որակի մոնիթորինգի համակարգը՝ տեղադրելով 14 անշարժ և 2 շարժական դիտակայաններ, ինչպես նաև արդիականացնել քիմիական լաբորատորիաները՝ օրգանական աղտոտիչների և ծանր մետաղների չափումներ իրականացնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև