Կա պայմանավորվածություն, որ սահմանազատման պրոցեսը շարունակվելու է. Խուդաթյան | 1lurer.am

1lurer.am  Նախաստորագրումն առավել քան կարևոր պրոցես է, մասնավորապես՝ այդպիսի ներկայացուցչական կազմով: Այն առանցքային կարևորություն ունի ՀՀ-ում հարատև խաղաղության և, հետևաբար, ՀՀ պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարատևության համար: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում Ադրբեջանի օկուպացված տարածքների վերադարձին, ապա նախարարը նշեց հետևյալը.

«Մենք վստահ ենք, որ սահմանազատման պրոցեսի արդյունքում խնդիրները կլուծվեն: Հստակ ձևակերպվել են սահմանազատման պրոցեսը և տրամաբանությունը, որն արդեն իրականացվել է Կիրանցում, և նախորդիվ իրականացված սահմանազատման պրոցեսը մեզ վստահություն է տալիս, որ այդ պրոցեսը շարունակական է լինելու:

Կա պայմանավորվածություն, որ սահմանազատման պրոցեսը շարունակվելու է: Եվ ես հավատում եմ, որ այն խնդիրները, որոնք հասցեագրվելու են սահմանազատման գործընթացին, իրենց լուծումն են ստանալու խաղաղ ճանապարհով սահմանազատման գործիքի կիառմամբ:

Մենք սկսել ենք խաղաղության պրոցես, որի ընթացքում բոլոր խնդիրները լուծվելու են»,- ասաց Դավիթ Խուդաթյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter