40 մլն դրամ՝ օտարերկրյա արարողակարգային միջոցառումները կազմակերպելու համար | factor.am

factor.am  ՀՀ արտաքին գործերի նախարարությունն օտարերկրյա արարողակարգային միջոցառումները կազմակերպելու համար ՀՀ պետական բյուջեից կստանա 40 մլն դրամ: Որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Հարցը ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում։

Որոշման վերաբերյալ կառավարության հիմնավորման մեջ նշվում է․ «2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՀ կառավարական պատվիրակության օտարերկրյա պետություններ այցերի շրջանակում գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը, որոնք իրականացվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության կողմից, պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով հավելյալ ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտություն է առաջացել»։

Կառավարությունը նաև պարզաբանում է, որ որոշման ընդունումը պայանավորված է նաև նախագծի ընդունման նպատակը ՀՀ վարչապետի աշխատակազմի մասով պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային միջոցառումների պատշաճ կազմակերպումն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև