civilnet.am Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն՝ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
«Այս շաբաթ ես շատ դրական հեռախոսազրույցներ ունեցա նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- գրել է Կոշտան։
Կոշտան նշել է, որ ԵՄ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել համաձայնագրի իրականացմանն աջակցելուն և տարածաշրջանային կապը ամրապնդելուն, հասարակություններին օգնելու՝ հաղթահարել տարիներ տևած հակամարտությունը և շարժվել դեպի երկարատև խաղաղություն, կայունություն և բարգավաճում։