Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն չի լինելու. Նարեկ Կարապետյանը՝ նոր ձևավորվող շարժման մասին | azatutyun.am

 azatutyun.am Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է արդեն 2 ամիս կալանավորված  Սամվել Կարապետյանի կալանքը դարձյալ երկարաձգելու իրավապահների միջնորդությունը:

Լրագրողների հետ զրույցում Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն անդրադարձավ նաև նախաձեռնած «Մեր ձևով» շարժմանը: Մանրամասներ չհաղորդեց, սակայն ասաց, որ նոր ձևավորվող ուժը նախկին իշխանությունների հետ համագործակցել չի պատրաստվում: Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն լինելո՞ ւ է, թե ոչ, Կարապետյանը պատասխանեց. «Ոչ, Սամվել Կարապետյանի թիմը հանդես է գալու իր քաղաքական ուղերձով, իր քաղաքական ճանապարհով, մեր ճանապարհով ու մեր ձևով ենք հանդես գալու»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter