Չոլպոն Աթայում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը | arm.sputniknews.ru

 arm.sputniknews.ru Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
ԵԱՏՄ «հնգյակի» կառավարությունների ղեկավարները կքննարկեն առևտրի, մաքսային վարչարարության, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, դեղերի և բժշկական ապրանքների շուկաների զարգացման և այլնի հարցեր։
Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նիստին մասնակցում են նաև դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի, Կուբայի և Իրանի ներկայացուցիչները։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև