Օվերչուկի խոսքով՝ Փաշինյանը կմեկնկի Ռուսաստան, ինքը կայցելի Հայաստան | azatutyun.am

azatutyun.am  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսայ Օվերչուկը:

Ռուսական ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ ինքն էլ հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան՝ քննարկելու ԵԱՏՄ-ում աշխատանքը:

Օվերչուկը հայտնել է, որ հաջորդ շաբաթ ադրբեջանական կողմի հետ քննարկելու է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը:

«Հաջորդ շաբաթվա վերջին նախատեսված է նաև հանդիպում ադրբեջանական կողմի հետ։ Մենք էլ այնտեղ այդ հարցերը (Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման-խմբ.) կդիտարկենք», – նշել է նա:

Փաշինյանը հուլիսի վերջին ևս այցելել էր Ռուսաստան՝ մասնակցելու Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:

Նա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն անդրադարձել էր երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև