Պեսկովը որոշ մանրամասներ է ներկայացրել Թրամփ-Պուտին սպասվելիք բանակցությունների օրակարգից | armenpress.am

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տնտեսական համագործակցության նախագծերը և փոխադարձ անհանգստություն ներկայացնող թեմաները կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք բանակցությունների օրակարգում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։

«Քննարկվելու են մեր երկկողմ հարաբերություններում անհանգստություն ներկայացնող հարցեր, հնարավոր տնտեսական համագործակցության նախագծեր, ուկրաինական կարգավորման բաղադրիչներ, թեզիսներ տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ, սպասվող բանակցությունների առարկա համարվող թեմաների մասին խոսել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ հիմնական հարցերը կապված են լինելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ։

Օգոստոսի 15-ին Ալյասկայում սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև