Տավուշի մարզի մի քանի գյուղում զգացվել է երկրաշարժ

Օգոստոսի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:31-ին, (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.01⁰ և արևելյան երկայնության 46.06⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Թովուզ քաղաքից 38 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն