Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ | factor.am

factor.am  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զելենսկին այս մասին հայտարարել է Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո․ գրում է meduza.io-ն։

Հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին։

Զելենսկին ասել է, որ Թրամփի հետ իր զրույցը «երկարատև և բովանդակալից» է եղել։ ԱՄՆ նախագահը նրան ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքները։ Զրույցի ավարտին զրույցին միացել են նաև եվրոպացի առաջնորդներ։

Զելենսկին նաև նշել է, որ Կիևը կողմ է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպման անցկացմանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև