Պակիստանում և Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներն ու սողանքները խլել են առնվազն 307 մարդու կյանք։ Այս մասին հայտնում է BBC լրատվամիջոցը։
Զոհերի մեծ մասը գրանցվել է երկրի հյուսիս-արևմուտքում։ Վնասվել է առնվազն 74 տուն, իսկ փրկարարական գործողությունների ընթացքում կործանվել է մի ուղղաթիռ, որի հետևանքով զոհվել են անձնակազմի 5 անդամները։
Իշխանությունների փոխանցմամբ՝ Պակիստանի վարչական վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զոհվել է ինը մարդ, իսկ հյուսիսային Գիլգիթ-Բալթիստանում՝ ևս հինգը։
Երկրի օդերևութաբանները հայտնում են, որ մինչև օգոստոսի 21-ը հյուսիս-արևմուտքում սպասվում են ուժգին տեղումներ, և մի շարք տարածքներ հայտարարվել են աղետ գոտի։
Միևնույն ժամանակ, Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում փրկարարները ուրբաթ օրը փլատակների ու ցեխի միջից հանում էին մարմինները։ Ջրհեղեղի հետևանքով այնտեղ ավերվել է Հիմալայան մի գյուղ՝ սպանելով առնվազն 60 մարդու։
Լուսանկարը՝ AFP-ի։