«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» կապ չունի Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի հետ». Ազիզ Ալեքբարլի | azatutyun.am

azatutyun.am

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբարլին հայտարարություն է տարածել, պնդելով, թե իր կազմակերպությունը հիմնվել և աշխատում է «միջազգային կոնվենցիաներում ամրագրված վերադարձի իրավունքի ապահովման» համար, և այս առումով այն որևէ կապ չունի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի ու Միացյալ նահանգների առաջնորդների միջև ստորագրված հռչակագրի հետ։

«Մեր գործունեության նպատակն է մեր վերադարձը մեր պատմական հողեր։ Համայնքը երբեք չի արտահայտվել Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ։ Ինչպես ընդգծեց պարոն նախագահը, մենք Արևմտյան Ադրբեջան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով», – ասել է Ալեքբարլին։

Ընդգծելով, որ կազմակերպությունը շարունակելու է աշխատանքը, Միլի Մեջլիսի պատգամավորը հավելել է՝ «հույս ունենք, որ խաղաղության օրակարգի առաջխաղացումը պայմաններ կստեղծի արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի վայրեր վերադառնալու համար»։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև