azatutyun.am Ալյասկայում Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից ժամեր անց՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել իր թուրք և հունգարացի գործընկերների հետ, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ Լավրովի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թուրքիայի նախաձեռնությամբ։ «Արտաքին գործերի նախարարները կարծիքներ են փոխանակել օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքների վերաբերյալ», – ասվում է նախարարության տարածած կարճ հայտարարության մեջ։
Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Թուրքիան փորձել է դիվանագիտական ուղիները բաց պահել երկու կողմերի համար՝ հանդես գալով որպես ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանի և Ուկրաինայի գործընկեր և պոտենցիալ միջնորդ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։