Թեհրանն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադրության զարգացմանը. Բաղաեի | factor.am

factor.am Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին, մատնանշելով իրանական կողմի զգայունությունը երկրի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, հայտարարել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է իրադրության զարգացմանը: IRNA գործակալության փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Իրանի իշխանությունները թույլ չեն տալիս որևէ հարցի ոչ պարզեցում, ոչ նսեմացում:

Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին իրադարձությունների կապակցությամբ Իրանի դիրքորոշմանը՝ Բաղաեին ասել է.

«Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի մեզ և տարածաշրջանի պետությունների, հատկապես Ռուսաստանի համար՝ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական առումներով»։

Բաղաեին կրկին ընդգծել է, որ Իրանի համար «կարմիր գիծ» է արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը՝ նշելով, որ Իրանը համոզված է, որ դա աշխարհաքաղաքական բարդությունների է հանգեցնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև