Սերբիայում շարունակվում են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև․ ցուցարարները հրկիզել են իշխող կուսակցության գրասենյակը | factor.am

factor.am

Շաբաթ երեկոյան Սերբիայի մի քանի քաղաքներում շարունակվել են բախումները ոստիկանության և նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև։ Վալևո քաղաքում բողոքողների մի խումբ հրկիզել է իշխող Սերբական առաջադիմական կուսակցության գրասենյակը։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, իսկ ցուցարարները պատասխանել են հրավառություններով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բախումներ են տեղի ունեցել Սերբիայի մի քանի քաղաքներում՝ Վալևոյում, մայրաքաղաք Բելգրադում և երկրի երկրորդ խոշոր քաղաք Նովի Սադում։

Սերբիայի ոստիկանությունը հայտնել է, որ գիշերը բաժանմունքներ է բերվել 56 մարդ, որոնցից 16-ը ձերբակալվել են։ Վեց ոստիկան ստացել է թեթև մարմնական վնասվածքներ։

Սերբիայի ընդդիմությունը՝ ուսանողական կազմակերպությունների գլխավորությամբ, արդեն ինը ամիս է՝ բողոքի ակցիաներ է անցկացնում։ Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 1-ին Նովի Սադի կայարանում փլվել էր երկաթբետոնե տանիքը, ինչը հանգեցրել է 16 մարդու մահվան։

Ցուցարարները պահանջում են պատժել այդ ողբերգության պատասխանատուներին, խստացնել կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև անցկացնել արտահերթ ընտրություններ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն