ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ալյասկայում ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանը «որոշ զիջումների» է գնացել Ուկրաինայի հինգ շրջանների հարցում:
«Բանակցությունների սեղանի շուրջ ռուսները որոշ զիջումների են գնացել՝ այդ հինգ շրջանների հարցում», – CNN-ին ասել է Սթիվ Ուիթքոֆը՝ նկատի ունենալով Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն և Ղրիմը։