Զելենսկին ժամանել է Վաշինգտոն | 1lurer.am

1lurer.am

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ այսօր կկայանա նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրան կմասնակցեն նաև եվրոպացի առաջնորդները։

Telegram-ի հաղորդագրության մեջ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար և հայտարարել պատերազմը հնարավորինս արագ ավարտելու ցանկության մասին:

Նրա խոսքով առաջին հերթին դա պետք է անի Ռուսաստան։

«Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք արագ և հուսալիորեն ավարտել այս պատերազմը։ Եվ խաղաղությունը պետք է երկարատև լինի: Ոչ այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինային ստիպեցին հանձնել Ղրիմը և մեր Արևելքի մի մասը՝ Դոնբասի մի մասը, իսկ Պուտինը դա օգտագործեց պարզապես որպես պլացդարմ նոր հարձակման համար։ Կամ երբ 1994-ին Ուկրաինային տվեցին իբր «անվտանգության երաշխիքներ», բայց դա չաշխատեց»,- գրել է Զելենսկին։

Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը պետք է ավարտի այդ պատերազմը, որն ինքն էլ սկսել է. «Եվ ես հույս ունեմ, որ Ամերիկայի, մեր եվրոպացի բարեկամների հետ մեր համատեղ ուժը Ռուսաստանին կպարտադրի իրական խաղաղություն։ Շնորհակալություն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև