Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածանքով, իսկ 35 անձի մեղադրանք կառաջադրվի իրավախախտումներ կատարելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սերբիայում 2024-ի նոյեմբերից մեկնարկած բողոքի ակցիաները չեն դադարում մինչ օրս։ Զանգվածային ցույցերի պահանջը նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը և արտահերթ ընտրության անցկացումն է։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչը պնդում է, որ չի ենթարկվելու «վերջնագրին»։