Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնում եվրոպացի առաջնորդները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցնելու են, թե որքանով է նա աջակցում Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին:
«Արդյոք ես կարծում եմ, որ Պուտինը խաղաղությո՞ւն է ուզում: Կարծում եմ՝ պատասխանը «ոչ» է,- հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը:
Մակրոնը նշել է, որ իրենք ցանկանում են, որ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հարգվի»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եվրոպացի առաջնորդները երկուշաբթի մեկնելու են Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփ-Զելենսկի հանդիպմանը: Բացի Էմանուել Մակրոնից՝ Վաշինգտոն կմեկնեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն ժամանել է Վաշինգտոն: