Ռյազանի պահեստում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի | azatutyun.am

azatutyun.am

Ռուսաստանի Ռյազանի մարզի Շիլովսկի շրջանի վառոդի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, տուժել են 134-ը: Այս մասին հայտնել է մարզի օպերատիվ շտաբը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռյազանի մարզպետ Պավել Մալկովը, ուրբաթ առավոտյան Շիլովսկի շրջանի ձեռնարկությունում տեղի էր ունեցել հրդեհ արտադրական հատվածում։ Մալկովը նշել էր, որ տուժել է ավելի քան 100 մարդ, զոհվել՝ 5-ը։

Ռյազանի մարզի ՔԿ քննչական վարչությունը հայտնել էր քրեական գործի հարուցման մասին ՌԴ ՔՕ 217-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան)։

Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև