Մոսկվան ևս վստահելի անվտանգության երաշխիքների կարիք ունի. Ուլյանով | azatutyun.am

azatutyun.am

Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի հետ ապագա խաղաղության համաձայնագիրը պետք է ապահովի անվտանգության երաշխիքներ Կիևին, սակայն Մոսկվան նույնպես կարիք ունի վստահելի անվտանգության երաշխիքների: Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:

Նա հավելել է, որ Ռուսաստանն ունի հավասար իրավունք՝ ակնկալելու, որ կստանա արդյունավետ անվտանգության երաշխիքներ։

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Վաշինգտոնում նախատեսված է ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն ժամանել է Վաշինգտոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եվրոպացի առաջնորդները երկուշաբթի մեկնելու են Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփ-Զելենսկի հանդիպմանը: Բացի Էմանուել Մակրոնից՝ Վաշինգտոն կմեկնեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև