ԱՄՆ դեսպանն ու «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրենը քննարկել են ամերիկյան ներդրումների ավելացման հարցը

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Դեսպան Քվինը «Էնթերփրայզ Արմենիայի» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ զրուցեց Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման ու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության մասին։

Ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունը՝ միտված տնտեսական բարեկեցության խթանմանը թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև