Օգոստոսի 19-ից կհիմնանորոգվի Կորեայի ձորի ճանապարհը․ այն փակ կլինի երթևեկության համար

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Այս մասին հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Հաղորդագրության համաձայն՝ իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։

«Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար»,- ասվում է հայտարարության մեջ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն