Գործարար Սամվել Կարապետյանը նոր դատական հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը դատարան է ներկայացվել օգոստոսի 15-ին, Կարապետյանը դատարանից խնդրում է Բաղդասարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից և բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, ինչպես նաև բլոգերից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։
Դատական-տեղեկատվական համակարգում առկա չեն տեղեկություններ, թե Ռոման Բաղդասարյանի կոնկրետ ո՞ր արտահայտություններն են պատճառ դարձել նրա դեմ հայց ներկայացնելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։