Պեկինը ողջունում է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավումը

armenpress.am

Պեկինը ողջունում է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավումը: Ինչպես փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին օգոստոսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Չինաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցությունը, երկկողմ հարաբերությունների բարելավումը, որը նպաստում է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովը։

Մաո Նինն ընդգծել է, որ Պեկինն աջակցում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստող բոլոր ջանքերին։

Օգոստոսի 15-ին Ալյասկայում տեղի են ունեցել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի և նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները։ Ղեկավարների հանդիպումն անցկացվել է Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Առաջնորդների բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՄՆ-ի կողմից ներկա են եղել պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ