«Լայն հնարավորություններ կան» Ադրբեջանի ու Իսրայելի միջև համագործակցության զարգացման համար․ Ալիև | azatutyun.am

azatutyun.am

Ադրբեջանի նախագահն այսօր ընդունել է Իսրայելի նորանշանակ դեսպան Ռոնեն Կրաուսի հավատարմագրերը։

Կրաուսը 2023 թվականին Մոսկվայում Իրսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատարն էր, 2024-ից ղեկավարել է Իսրայելի ԱԳՆ-ի Եվրասիայի բաժինը։

Պաշտոնական ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Իսրայելի և Ադրբեջանի միջև «տարբեր ոլորտներում տարեցտարի ընդլայնվող հարաբերությունների» կապակցությամբ շեշտելով, որ «ներկայումս լայն հնարավորություններ կան» երկկողմ համագործակցության զարգացման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև