Հաղորդակցության ուղիների վերականգնման, կառուցման հատվածներում նախ պետք է հստակեցվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը․ Փաշինյան

Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում ավելի քան 30-ամյա շրջափակումից հետո ՀՀ-ն ապաշրջափակվում է։ Հարցեր են հնչում, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները, այսինքն՝ ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը։ Այս մասին այսօր իր ուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը շեշտեց, որ  Վաշինգտոնի հռչակագրի տեքստը լիարժեք տալիս է այս հարցի պատասխանը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն։

«Սա նշանակում է, որ հաղորդակցության ուղիների վերականգնման, կառուցման հատվածներում նախ պետք է հստակեցվի սահմանազատվի եւ սահմանագծվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը, իսկ սահմանն արդեն ունի իր պարտադիր ատրիբուտները՝ սահմանապահ, մաքսակետ եւ այսպես շարունակ։ Այլ բան, որ դեռեւս «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ներկայացման ժամանակներում եւ այսօր էլ մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել, եւ այս հարցն է, որ առաջիկայում պետք է դետալացված քննարկման առարկա դառնա։

Իսկ արդյո՞ք սա մեզ համար նոր մտավախությունների դուռ չի բացում․ միանշանակ ոչ, որովհետեւ Վաշինգտոնի 3-րդ կետում արձանագրվել է նաեւ փոխադարձության սկզբունքը, եւ սա երաշխիք է, որ Ադրբեջանի հետ կգտնենք բալանսավորված եւ փոխընդունելի լուծումներ»,- հավելեց վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ