Նիկոլ Փաշինյանը այսօր իր ուղերձում ասաց, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագրի» իրագործման արդյունքում մեր երկրի տարածքով կանցնեն միջազգային երկաթուղիներ, մայրուղիներ, խողովակաշարեր, էլետրահաղորդման գծեր, այս ծրագիրը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարեւոր մասերից մեկն է դառնում, Հայաստանն այս ամենով դառնում է խաղաղության խաչմերուկ։
««Խաղաղության խաչմերուկ» նախագծից եւ վաշինգտոնյան հուշագրից է բխում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագիրը», որը մեծ ներդրումներ, ֆինանսական օգուտներ, տնտեսական զարգացում եւ դերի հետագա բարձրացում է խոստանում ՀՀ-ին։
Ես ուրախ եմ, որ մեր մի շարք տարածաշրջանային գործընկերների մտավախություններն այս ծրագրի վերաբերյալ այլեւս փարատված են [հավանաբար նկատի ունի Իրանին [հավանաբար նկատի ունի Իրանին- խմբ], չնայած մենք կշարունակենք աշխատել նրանց հետ գործընկերության եւ թափանցիկության մթնոլորտում»,- հավելեց Փաշինյանը։