Հայաստանն ու Ադրբեջանը տարածքներ ունեն միմյանց վերահսկողության ներքո, այս հարցը պետք է լուծվի սահմանազատմամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ուղերձում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է որոշվելու Ադրբեջանի կողմից օկուպացված ավելի քան 200 կմ² օկուպացված տարածքների հարցը․

«Շատ են հարցադրումները, թե՝ երբ այսպիսով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա ինչ եղան կամ ինչ են լինելու ՀՀ-ի՝ ավելի քան 200 կմ² օկուպացված տարածքները։

Վաշինգտոնյան հռչակագրով եւ նախաստորագրված համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանների անխախտելիությունը եւ տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ կողմերն ընդունում են, որ այսօր ՀՀ-ի տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ-ի տարածքի հետ, եւ այսօր Ադրբեջանի տարածքը նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։

Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում, բայց խաղաղության տրամաբանությունը, նոր տրամաբանությունն այն է, որ ասելիս՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, եւ փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև