Թրամփը և Զելենսկին սկսել են փակ բանակցությունները․ հանդիպումից հետո Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ | tert.am

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների հանդիպման բաց մասն ավարտվել է։ Թրամփը և Զելենսկին սկսել են փակ բանակցությունները։ Արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ։ Սպասվում է, որ այդ հանդիպումից հետո նրանց կմիանան եվրոպացի առաջնորդները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հենց նոր անուղղակիորեն խոսել է Պուտինի հետ՝ հավելելով, որ ավելի ուշ կզանգահարի նրան, հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես հենց նոր անուղղակիորեն խոսեցի նախագահ Պուտինի հետ, և այս հանդիպումներից անմիջապես հետո այսօր կզանգահարենք միմյանց, և, հնարավոր է, եռակողմ հանդիպում ունենանք»,- նշել է նա։

Թրամփը հավելել է, որ Պուտինը «սպասում է իր զանգին, երբ իրենք ավարտեն այս հանդիպումը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև