Վաշինգտոնում կարևոր բանակցություններ եղան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Նախագահ Թրամփի հետ երկար և մանրամասն զրույց ունեցանք՝ և՛ ճակատում ստեղծված իրավիճակի, և՛ խաղաղությանը մոտենալու մեր քայլերի շուրջ»,- հայտնել է Զելենսկին:
Նրա խոսքով եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահի մասնակցությամբ քննարկվել են նաև անվտանգության երաշխիքները. «Դա հիմնական հարցն է՝ որպես պատերազմի ավարտի մեկնարկային կետ»:
«Մեծ ուշադրություն դարձվեց երեխաների վերադարձին, ռազմագերիների ու ՌԴ կողմից պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակմանը։ Համաձայնեցինք այս ուղղությամբ աշխատել»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին հայնել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցել է առաջնորդների մակարդակով հանդիպման գաղափարին։
«Մենք շարունակում ենք աշխատել՝ համակարգելով մեր քայլերը բոլոր դաշնակիցների միջև, որոնք ձգտում են արժանապատվորեն ավարտել պատերազմը»,- եզրափակել է Զելենսկին: