ԱՄՆ նախագահը սկսել է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպում կազմակերպելու գործընթացը

Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկու եւ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումներից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին և սկսել ՌԴ ու Ուկրաինայի նախագահների միջեւ հանդիպում կազմակերպելու պայմանավորվածությունների գործընթացը։ Այս մասին Թրամփը հայտնոլ է Truth Social-ում։

Նա նշել է, որ հանդիպման վայրը դեռ որոշված չէ, բայց դրանից հետո նախատեսվում է եռակողմ հանդիպում, որին կմասնակցեն երկու նախագահները և ինքը։

Թրամփն ընդհանուր առմամբ դրական է գնահատել Զելենսկու եւ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը։

Նա նշել է, որ քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք պետք է տրամադրեն եվրոպական երկրները՝ ԱՄՆ-ի համակարգմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter