Կասեցվել է «Գոլդեն Գոութ» ընկերության պանրի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

Մասնավորապես՝

  • պանիրների հասունացման սրահում առկա են եղել կեղտի կուտակումներ,
  • կաթի ընդունման սրահում, արտադրական տարածքում, փաթեթավորման սենյակում պահվել են չօգտագործվող նյութեր և պարագաներ,
  • առաստաղների, պատերի և հատակների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,
  • դռների մակերևույթները ենթարկված են եղել կոռոզիայի,
  • սեղանների աշխատանքային մակերեսները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից,
  • սարքավորումների և տարաների որոշակի հատվածներ հնարավորություն չեն տվել իրականացնել լվացման, մաքրման և ախտահանման գործընթացներ,
  • լվացարանները ապահովված չեն եղել տաք և սառը ջրով։

«Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ»,- ասվում է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter