Զելենսկին նշել է, որ տարածքային հարցերը Մոսկվայի հետ կքննարկվեն երկկողմ մակարդակով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիեւի համար անվտանգության երաշխիքները, ամենայն հավանականությամբ, կձեւավորվեն 10 օրվա ընթացքում: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Կարեւոր է, որ Միացյալ Նահանգները հստակ ազդանշան է ուղարկում, որ կլինի այն երկրների թվում, որոնք կօգնեն համակարգել եւ ինքն էլ կմասնակցի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ այդ երաշխիքների մի մասն էլ ԱՄՆ-ի զենքի փաթեթն է։

Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպել Ռուսաստանի հետ «ցանկացած ձեւաչափով», եւ որ տարածքային հարցերը կքննարկվեն երկկողմ մակարդակով՝ Պուտինի եւ իր միջեւ հետ, սակայն Մոսկվայի հետ հնարավոր հանդիպման ամսաթիվ դեռ չի սահմանվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև