Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առանձնազրույցը։
Առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Մինչ առանձնազրույցը ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել օգոստոսի 18-ին։