Օգոստոսի 15-ի ուշ երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Վանաձորի Չուխաջյան փողոցի բնակիչը հայտնեց, որ տնից գողացել են գումար և այլ բաներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
«Մեկնեց Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը: Տանտերը տվեց հաղորդում, որ նույն օրը՝ ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, պատշգամբի եվրադռնով կամ պատուհանով մուտք են գործել բնակարան և գողացել 500 հազար ՀՀ դրամ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ասվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ գողությունը կատարել է տանտիրոջ որդին. «Հետագա միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը խոստովանեց արարքը։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»