Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը դադարեցրել է գործունեությունը 7 տարվա աշխատանքից հետո։ Այս մասին, ինչպես փոխանցում է RBK-ն հայտնել է Ռուսաստանի հայերի միության Չելյաբինսկի մասնաճյուղի նախագահ Գարիկ Մխիթարյանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանն ազատվել է պաշտոնից:
«Սիրելի քաղաքացիներ, Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսի կարգավիճակի կասեցման կապակցությամբ ստիպված ենք տեղեկացնել ձեզ, որ Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը դադարեցրել է գործունեությունը։
Վերջին յոթ տարիների ընթացքում մեզ հետ կապ է հաստատել ավելի քան 57 հազար քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ։