Հայաստանը վստահեցրել է՝ երբեք թույլ չի տա, որ իր տարածքով սպառնալիք ուղարկվի դեպի Իրան. Արաղչի | tert.am

tert.am

Հայաստանը վստահեցրել է՝ երբեք թույլ չի տա, որ իր տարածքով սպառնալիք ուղարկվի դեպի Իրան. այս մասին ՀՀ-ում բանակցությունների արդյունքներով հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին, գրում է Tasnim-ը:

«Վաշինգտոնում տեղի ունեցած վերաջին զարգացումների վերաբերյալ հայկական կողմը շատ մանրամասն բացատրություններ տվեց և վստահեցրեց, որ գիտի Իրանի կարմիր գծերը, ուշադրություն է դարձնում դրանց և դրանք միշտ հաշվի կառնվեն»,- ասել է ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ քննարկումները շատ լուրջ էին, և վերաբերում էին թե երկկողմ տնտեսական համագործակցությանը, որը շատ լայնածավալ է՝ առևտրի, ներդրումների և ինժեներատեխնիկական նախագծերի իրականացման մասին, և թե մշակութային համագործակցությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև