Աջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատումներ են սպասվում:

«Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter