Ագարակ քաղաքում 9 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 11:00-20:00-ն, կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը:

Հաղորդագրության համաձայն՝ ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է վթարային աշխատանքներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter