Օգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։
«Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։
Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է»,- նշվում է հաղորդագրության մեջ։