Վթարային ջրանջատումներ կլինեն օգոստոսի 20-ին

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ օգոստոսի 20-ին՝ ժամը 10:30-18:00-ն, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի գ. Նժդեհի, Մայիսի 9-ի, Մանթաշյան, Մանանդյան, Եղ.Թադեվոսյանի, Վ.Շենգավիթ 1 փ., Վ.Շենգավիթ 2 փ., Վ.Շենգավիթ 10 փ., Սմ. Զորավարի, Սևանի, Սևանի 1 Նրբ., Սևանի 2 Նրբ., Շևչենկոյի, Ֆրունզեի, Բայդուկովի, Մխչյանի, Գորգագործների, Արշակունյաց Պող. 34-192 շենքերի ջրամատակարարումը:

Այս մասին հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

«Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-19:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի ք. Ջերմուկ Ձախափնյակ 15, 16-22, 23, 24-28 շենքերի ջրամատակարարումը, իսկ ժամը 11:00-20:00-ն՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև